G7-ը առավելագույն տնտեսական ճնշում կգործադրի Հյուսիսային Կորեայի վրա

G7-ը առավելագույն տնտեսական ճնշում կգործադրի Հյուսիսային Կորեայի վրա

«Մեծ յոթնյակի» խումբը մտադիր է առավելագույն հնարավոր տնտեսական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա երկրում չդադարող միջուկային փորձարկումների պատճառով, հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Մասասի Ասակավան։ «Ֆինանսների նախարարությունների ղեկավարները խոստացել են, որ G7-ը Հյուսիսային Կորեայի վրա կցուցաբերի առավելագույն հնարավոր տնտեսական ճնշում»,-Ասակավայի խոսքերն է մեջբերում NHK հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ G7-ի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի Հյուսիսային Կորեան չկարողանա շրջանցել պատժամիջոցները։ G7-ի ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների առանձին բանակցությունները կայացել են Վաշինգտնում անցկացվող ֆինանսական G20-ի հանդիպման շրջանակում։