Despacito տեսահոլովակը 4 մլրդ դիտման է արժանացել

Despacito տեսահոլովակը 4 մլրդ դիտման է արժանացել

Despacito հիթի ստեղծողները «պատմության մեջ են մտել». այդ երգի տեսահոլովակը YouTube վիդեոհոսթինգում 4 մլրդ դիտում է ունեցել։ Այս մասին Instagram-ում գրառում է կատարել երգի հեղինակներից մեկը՝ Լուիս Ֆոնսին։ Այդ առիթը նշելու փոխարեն՝ նա կոչ է անում հանրությանը կենտրոնանալ և օգնել Պուերտո-Ռիկոյի բնակիչներին, որտեղ էլ նկարահանվել է տեսահոլովակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մարիա» փոթորկի պատճառով ԱՄՆ-ին սպասվում է դեղորայքի դեֆիցիտ, ամերիկյան դեղամիջոցների ավելի քան 10 տոկոսն արտադրվում է Պուերտո-Ռիկոյում, որի ենթակառուցվածքն այժմ ավերված է։