Երկրի կողքով հսկա աստղակերպ է անցել

Երկրի կողքով հսկա աստղակերպ է անցել

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով անցել է հսկա՝ 2012 TC4 աստղակերպը։ Մոտ 30 մետր տրամագիծ ունեցող աստղակերպն անցել է մեր մոլորակից 50 հազար կմ հեռավորության վրա։ «Տիեզերական հաշվարկներով՝ դա շատ մոտ է։ Համեմատության համար՝ Լուսինը գտնվում է 7 անգամ ավելի հեռու մեզնից»,-նշել են գիտնականները։ NASA-ի մասնագետները տեսանկարահանել են աստղակերպը։