Ֆիլիպինների նախագահը որոշել է երկրից արտաքսել ԵՄ ներկայացուցիչներին

Ֆիլիպինների նախագահը որոշել է երկրից արտաքսել ԵՄ ներկայացուցիչներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն վիրավորել է ԵՄ ներկայացուցիչներին և սպառնացել նրանց մեկ օրվա ընթացքում արտաքսել երկրից։ Հարավասիական երկրի առաջնորդը հայտնել է, որ ԵՄ-ն միջամտում է Ֆիլիպինների ներքին գործերին։ Նա հավելել է, որ Եվրոպան ծրագրում է բացառել Ֆիլիպինները ՄԱԿ-ից։ Համապատասխան հայտարարությունը Դուտերտեն արել է այն բանից հետո, երբ արևմտյան քաղաքական գործիչների պատվիրակությունը քննադատել է նրան թմրաառևտրի դեմ պայքարի դաժան մեթոդների համար։ Ի պատասխան՝ Ֆիլիպինների նախագահը վիրավորել է պատվիրակության ներկայացուցիչներին և հայտարարել, որ նրանց 24 ժամ է տալիս երկիրը լքելու համար։