Չերչիլի՝ կիսով չափ ծխած սիգարը վաճառվել է 12 հազար դոլարով

Չերչիլի՝ կիսով չափ ծխած սիգարը վաճառվել է 12 հազար դոլարով

Սիգարը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը կիսատ ծխել էր 1947 թվականին, RR Auction աճուրդի տան կողմից իրացվել է 12,262 դոլարով։ Այս մասին ասվում է աճուրդի տան կայքում։ Լոտի մեկնարկային գինը կազմել է 1000 դոլար։ Սիգարը հայտնվել է ֆլորիդացի կոլեկցիոների հավաքածուում։ Չերչիլը La Corona սիգարը կիսատ ծխել էր 1947 թվականի մայիսի 11-ին ֆրանսիական Լե Բուրժե օդանավակայանում, այնուհետև այն վերցրել է նրան ուղեկցող անձնակազմի անդամը։ Սիգարները եղել են Չերչիլի իմիջի անքակտելի մասը։ Գրեթե բոլոր լուսանկարերում նա ցուցադրում է իր վնասակար սովորությունը։