Սիրիայի հյուսիս-արևելքում եռակի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ

Սիրիայի հյուսիս-արևելքում եռակի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ

Առնվազն 50 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ պայթուցիկով լցոնված երեք ավտոմեքենաներ պայթեցվել են Սիրիայի հյուսիս-արևելքում փախստականների խմբից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կարմիր մահիկի աղբյուրին։ Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Աբու Ֆաս բնակավայրում՝ Դեր Զոր և Հասակա նահանգների սահմանին։ Բազմաթիվ փախստականներ, որոնց թվում եղել են կանայք և երեխաներ, վնասվածքներ են ստացել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը։