ԱՄՆ-ը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ում նոր անդամների ընդունումը

ԱՄՆ-ը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ում նոր անդամների ընդունումը

ՆԱՏՕ-ն կշարունակի «բաց դռների» քաղաքականությունը նոր անդամների համար՝ հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։ «Մենք աջակցում ենք «բաց դռների» քաղաքականությանը»,-ասել է նա Washington Post-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հավակնորդները պետք է համապատասխանեն ժողովրդավարության չափորոշիչներին և որոշակի ռազմական նորմերի։ Հաթչիսոնը խոստացել է աջակցել Մակեդոնիային, որը, նրա խոսքով՝ կարող է դառնալ քննության ենթարկվող հաջորդ երկիրը։ ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է ընդունելի լինի Հունաստանի համար, սակայն նա վստահություն է արտահայտել, որ բոլոր հարցերը կլուծվեն։ Մակեդոնիայի համար ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհի լուրջ խոչընդոտ է հանդիսանում նրա վեճը Հունաստանի հետ երկրի անվանման վերաբերյալ։ Աթենքը ձգտում է հարևան հանրապետության անվանման փոփոխության, որպեսզի այն չշփոթեն հունական Մակեդոնիա շրջանի հետ։