Կալիֆորնիայի հրդեհները կարող են լրջորեն հարվածել մարիխուանա աճեցնող ֆերմերներին

Կալիֆորնիայի հրդեհները կարող են լրջորեն հարվածել մարիխուանա աճեցնող ֆերմերներին

Կալիֆորնիա նահանգի հյուսիսային մասում անտառային հրդեհները սպառնում են հարվածել ամերիկացի ֆերմերերի գրպանին ու ցանքատարածություններին, ովքեր զբաղվում են մարիխուանայի օրինական աճեցմամբ։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։ Միայն Սոնոմա շրջանում, որտեղ հրդեհներն առավել ինտենսիվ են, աշխատում են մի քանի հազար ֆերմերներ, ովքեր զբաղվում են կանեփի աճեցմամբ։ Արդեն հիմա նրանք իրենց վնասը գնահատում են առնվազն 2 մլն դոլար։ Կանեփ աճեցնողների կալիֆորնիական ասոցացիան նշում է, որ հրդեհներից ամերիկացի ֆերմերների կանխատեսվող վնասը թույլ է տալիս 2017 թվականն անվանել «պատմության մեջ վատագույնը»։ Բժշկական նպատակներով մարիխուանայի աճեցումն ու օգտագործումը նահանգում օրինականցվել էր 2016 թվականին։