ZTE-ն ներկայացրել է 4 տեսախցիկ ունեցող նոր սմարթֆոն

ZTE-ն ներկայացրել է 4 տեսախցիկ ունեցող նոր սմարթֆոն

ZTE ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նորույթ՝ Nubia Z17S սմարթֆոն՝ առանց շրջանակի դիսփլեյով և 4 տեսախցիկով։ Էկրանը, որը զբաղեցնում է սարքի դիմային ողջ մասը, ունի 5.73 դյույմ անկայունագիծ և Full HD+ (2040×1080 պիքսել) խտություն։ Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 835 թոփ պրոցեսորով։ Nubia Z17S-ի հիմնական տեսախցիկը կազմված է 23 և 12 մեգապիքսելանոց երկու մոդուլներից, իսկ սարքի առջև մասում գտնվում են երկու 5 մեգապիքսելանոց սենսորները։ Նման լուծումը թույլ է տալիս հասնել կողքին նկարահանման էֆեկտի։ Երկքարտանի սմարթֆոնի աշխատանքը ղեկավարվում է Android 7.1.1 Nougat օպերացիոն համակարգով։ Նորույթը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 19-ին, գինը՝ սկսած 455 դոլարից։