Բարսելոնայում ընդհարվել են Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ու հակառակորդները

Բարսելոնայում ընդհարվել են Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ու հակառակորդները

Բարսելոնայի կենտրոնում ընդհարում է տեղի ունեցել Կատալոնիայի անկախության կողմնակիցների ու հակառակորդների միջև։ Մարդիկ սկսել են միմյանց վրա աթոռներ նետել։ Ոստիկանները ձերբակալել են կռվի 20 մասնակցի։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։ Տեղեկություններ կան, որ ընդհարմանը մասնակից են եղել ֆուտբոլային խուլիգաններն ու ուլտրաաջ խմբավորումների անդամները։ Վնասվածքներ է ստացել առնվազն 1 ոստիկան։ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին։ Մասնակիցների ավելի քան 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից տարածաշրջանի անկախացմանը։