Apple-ն ու LG-ն մշակում են ծալվող էկրանով iPhone

Apple-ն ու LG-ն մշակում են ծալվող էկրանով iPhone

Apple ընկերությունը LG-ի՝ դիսփլեյ արտադրող ստորաբաժանման հետ անցել է iPhone-ի մշակման, որը կլինի ծալվող OLED-էկրանով։ Այս մասին հայտնում է կորեական The Investor պարբերականը։ Իրազեկ աղբյուրների տվյալներով՝ վերջերս LG Display-ն աշխատանքային խումբ է ձևավորել՝ ծալովի OLED-դիսփլեյի մշակման համար։Պարբերականի հաղորդմամբ՝ ծալովի էկրանների զանգվածային արտադրությունը պետք է մեկնարկի 2020 թվականին։ Ենթադրվում է, որ LG Display-ի հետ գործընկերությունը պայմանավորված է Samsung-ի բաղադրիչներից կախվածությունը նվազեցնելու ցանկությամբ։ Բացի այդ, ամերիկյան ըհնկերությունում մտավախություն ունեն տեխոլոգիաների հնարավոր արտահոսքի հետ կապված։