ԵՄ-ի ու նրա հարևանների անվտանգությունը փոխկապակցված է. Ափաթուրայ

ԵՄ-ի ու նրա հարևանների անվտանգությունը փոխկապակցված է. Ափաթուրայ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը կարծում է, որ Եվրոպան իրեն շատ ավելի անվտանգ կզգա իր հարևանների կայունության պայմաններում։ Ելույթ ունենալով Բաթումում անցկացված Վրաստանի պաշտպանության ու անվտանգության համաժողովի ժամանակ՝ Ափաթուրայն ասել է, որ օրեր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գտնվել է Ռումինիայում, որտեղ ձևավորվել է բազմազգ ուժերի գումարտակ։ «Մենք պետք է աշխատենք մեր գործընկերների հետ Բալթիկ և Սև ծովերում տեղեկատվության փոխանակման և համատեղ զորավարժությունների անցկացման ուղղությամբ։ Բալթյան տարածաշրջանում այդ գործընթացն ավելի զարգացած է, քանի որ մենք այն սկսել ենք ավելի վաղ։ Մենք վստահ ենք, որ Եվրոպան ավելի անվտանգ կլինի իր հարևանների կայունության ու անվտանգության պայմաններում»,-հայտարարել է Ափաթուրայը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ում ուշադիր հետևում են Վրաստանում իրականցվող բարեփոխումներին, որոնք կապահովեն նրա առավելագույն մերձեցումը դաշինքի հետ։