Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ-ը ցանկանում է վարժեցնել Թուրքիային՝ ինչպես առյուծի

Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ-ը ցանկանում է վարժեցնել Թուրքիային՝ ինչպես առյուծի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Անկարայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները՝ իր երկիրը համեմատելով գիշատչի հետ: Հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: Խոսելով Անկարայի ու Վաշինգտոնի փոխհարաբերություններում ծագած ճգնաժամի մասին՝ Թուրքիայի նախագահը իր երկիրը համեմատել է առյուծի հետ, որը մնացել է առանց ճիրանների: «Թուրքիային ցանկանում են օղակել բոլոր կողմերից և վարժեցնել, ինչպես առյուծի, որի ճիրանները կտրել են: Նրանք սովոր են հին Թուրքիային և չեն ճանաչում ուժեղ Թուրքիան», - հայտարարել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև կարծիք է հայտնել, որ իր անկախությունը պաշտպանելու թուրքական վճռականությունը մտահոգում է ինչ-որ մեկի: Էրդողանը նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին մեղադրել է վիզային ճգնաժամ ստեղծելու մեջ: