Թուրքիան կարգելի Ղրիմ այցելած նավերի մուտքն իր նավահանգիստներ

Թուրքիան կարգելի Ղրիմ այցելած նավերի մուտքն իր նավահանգիստներ

Թուրքիան փակել է իր նավահանգիստները Ղրիմ այցելող առևտրանավերի համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ռուսաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Յուրի Լուցենկոն: Նա հրապարակել է Թուրքիայի առևտրային-արդյունաբերական պալատի նամակը, որում նշված է, որ Ղրիմից ժամանող նավերին թույլ չեն տա մուտք գործել Թուրքիայի նավահանգիստներ, ինչպես նաև արգելվում է այնտեղ մեկնելը: Ընդգծվում է, որ թուրքական կողմը ներդնում է նավերի փաստաթղթերի ստուգման կոշտ համակարգ, որպեսզի թույլ չտա Ղրիմ այցելած նավերի մուտքն իր նավահանգիստներ: