Աշխարհում էլեկտրամոբիլների լիցքավորման համար կպահանջվի մի քանի տրիլիոն դոլար. Morgan Stanley

Աշխարհում էլեկտրամոբիլների լիցքավորման համար կպահանջվի մի քանի տրիլիոն դոլար. Morgan Stanley

Morgan Stanley-ի գնահատականով էլեկտրամոբիլների համար լիցքավորման կայանների գլոբալ կառուցումը կարժենա 2.7 տրիլիոն դոլար: Բանկը կանխատեսում է, որ մինչև 2040 թվականն աշխարհում էլեկտրամոբիլների թիվը կհասնի մինչև 526 միլիոնի, սակայն դրանցից օգտվելը հարմարավետ կլինի միայն բավականաչափ լիցքավորման կայանների առկայության դեպքում: Այս մասին հայտնում է Clean Technica-ն: Morgan Stanley-ն հաշվարկել է, որ այդչափ լիցքավորման կայանների կառուցման համար պահանջվում է ֆինանսավորում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կառույցներից: Օրինակ, ավելի քան 1 տրիլիոն դոլար պետք է ներդնեն ավտոարտադրողները, գրեթե 800 միլիարդ դոլար՝ էներգետիկ ընկերությունները, 643 միլիարդ դոլար՝ արտադրական միջոցների արտադրողները, 186 միլիարդ դոլար՝ մետալուրգական ու լեռնային հանքարդյունաբերությունը: Բանկի ներկայացուցիչները կարծում են, որ լիցքավորման կայանների ցանց ստեղծելու մեջ ամենամեծ ներդրումները կարվեն Չինաստանում, որն արդեն իսկ դարձել է էլեկտրամոբիլների խոշորագույն շուկա: Նրան բաժին է ընկնելու տվյալ գծով ծախսերի 34 տոկոսը կամ էլ գրեթե 1 տրիլիոն դոլար: