Ինձ համար սա հեշտ չէր ընդունելը, բայց իշխանության կողմից հետաքրքիր քայլ է. Մարկ Գրիգորյան

Լրագրող Մարգ Գրիգորյանին այսօր Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը վարչապետի շնորհակալագիր հանձնեցին: Անդրադառնալով շնորհակալագրին, նա նշեց, որ իր համար հեշտ չէր այն ընդունելը, բայց առաջին հերթին նրա համար, որ ինքը ճարտարապետ չէ, լրագրող է: «Երբ լրագրողին տրվում է պարգև ճարտարապետության ոլորտում ներդրման համար, սա, իհարկե, շատ հետաքրքիր քայլ էր մեր իշխանության կողմից, և իհարկե սկսում ես մտածել՝ ինչպես եղավ, որ լրագրողին տվեցին ճարտարապետական պարգև»,- ասաց Մարկ Գրիգորյանը: Նա նշեց, որ երբեք մեդալներ չի ստացել, բայց եթե իրեն քննադատեն «Անծանոթ Երևան» հաղորդաշարի պարգևը ստանալու համար, թող քննադատեն, դա կնշանակի, որ հաղորդաշարն արժանի չէր մրցանակի, և ինքը պետք է մտածի ավելի լավ հաղորդումներ ստեղծելու մասին: