Վարչապետի առանձնատունը ես չեմ նախագծել, դա իմ ոճը չէ. Նարեկ Սարգսյան

Ժամանակի ընթացքում մոտեցումները փոխվում են: Խորհրդային շրջանում նախասովետական շրջանի սև տուֆից կառուցված շենքերը շատ-շատ են քանդվել: Անցել է հարյուր տարի, պատմական շերտերի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, պահանջներն ավելի են խստանում: Հանրության մոտ ամրանում է այն տեսակետը, որ պատմական շերտերը պետք է հնարավորինս զերծ պահել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Մեր այն դիտարկմանը, որ պատմական շենքեր գրեթե չեն մնացել, Նարեկ Սարգսյանը նշեց. «Սկսած 1924 թվականից՝ Երևանի նոր գլխավոր հատակագծից, անհամեմատ ավելի շատ շենքեր են քանդվել Երևանում, քան անկախության շրջանում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հին Երևան ծրագիրը փոքր քայլերով սկսված է, ապամոնտաժված հուշարձանները գլխավոր պողոտայի հատվածում կվերականգնվեն: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վարչապետի՝ համացանցում հայտնված դղյակը ինքն է նախագծել: Ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանը նշեց, որ բնականաբար, ինքը չի նախագծել, նույնիսկ ոճային տարբերություն կա. «Իմ նախագծած շենքերը ճանաչելի են և, բնականաբար, այդ ոճի չեն»:   Մանրամասները՝ տեսանյութում: