iPhone X-ը կունենա հեղափոխական դիզայն

iPhone X-ը կունենա հեղափոխական դիզայն

iPhone X-ը կխորհրդանշի սմարթֆոնների դիզայնում նոր ժամանակաշրջանի մեկնարկ: Այդ մասին հայտարարել է Apple-ի գլխավոր դիզայներ Ջոննի Այվան: Հայտնում է Mignews-ը: Այվան ընդգծել է, որ նախկինում տպավորություն կար, որ հեռախոսի էկրանն ու կորպուսը տարբեր բաղադրատարրեր են, և վերջին տարիներին իրենց նպատակը եղել է դրանց միավորումը: Այվան հայտարարել է, որ դա վերջապես հաջողվել է իրենց և հավելել է, որ իրենք ունեն մի շարք այլ նոր գաղափարներ, որոնց ուղղությամբ աշխատում են: Դիզայները խստապես կարևորել է նաև Face ID նոր գործառույթի կիրառումը՝ հավելելով, որ վերջին iPhone-ի մշակման աշխատանքները տևել են մոտ 5 տարի: