Օքսֆորդն ամբողջովին կհրաժարվի շրջակա միջավայրն աղտոտող տրանսպորտային բոլոր միջոցներից

Օքսֆորդն ամբողջովին կհրաժարվի շրջակա միջավայրն աղտոտող տրանսպորտային բոլոր միջոցներից

Օքսֆորդը հավակնում է դառնալ Մեծ Բրիտանիայի առաջին քաղաքը, ուր կարգելվի շրջակա միջավայրն աղտոտող բոլոր տրանսպորտային միջոցների շահագործումը։ Հայտնում է Reuters-ը։ Օքսֆորդի քաղաքային խորհրդի՝ բնապահպանական հարցերով պատասխանատու Ջոն Թենները հայտարարել է, որ բենզինով կամ դիզելով աշխատող բոլոր մեքենաները աղտոտում են շրջակա միջավայրը։ Թեների առաջարկով արդեն 2020 թվականին քաղաքի կենտրոնում կարգելվեն այդօրինակ բոլոր տրանսպորտային միջոցները, այդ թվում նաև մասնավոր ավտոմեքենաները, տաքսիներն ու ավտոբուսները։