Ֆիլիպինների նախագահը հրամայել է այսուհետ սպանել միայն խոշոր թմրավաճառներին

Ֆիլիպինների նախագահը հրամայել է այսուհետ սպանել միայն խոշոր թմրավաճառներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն անվտանգության մարմինների աշխատակիցներին հրամայել է այլևս փողոցներում չսպանել թմրանյութերի մանրածախ առևտրով զբաղվողներին։ Պետության ղեկավարի կարծիքով՝ նրանք պետք է զբաղվեն խոշոր թիրախներով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Նախագահի մամլո քարտուղար Էռնեստո Աբելան հայտարարել է, որ այժմ իրենք պետք է աշխատեն ավելի բարձր էշելոնների և պաշտոնյաների շարքերում գտնվող նրանց հովանավորների հետ։ Նա հայտնել է, որ վերջին շրջանում զգալիորեն նվազել են փողոցներում թմրանյութեր վաճառելու տեմպերը, ինչը կապված է ոստիկանության արդյունավետ աշխատանքի հետ։ Դուտերտեն հայտարարել է, որ այժմ պետք է ակտիվանան հակաթմրանյութային գերատեսչոթյան աշխատակիցները։ Ֆիլիպիններում թմրանյութերի օգտագործման ու վաճառք դեմ պայքարի ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա մայիսին։ Նախագահ Ռոդրիգո Դուտերտեն այն նախաձեռնել է պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես անց։