Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրողը միջնորդեց Իսոյին դատապարտել 25 տարվա ազատազրկման

Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրողը միջնորդեց Իսոյին դատապարտել 25 տարվա ազատազրկման

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման՝ այդ սպանությունը իրագործած Մովսես Ներսիսյանի սպանության համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով  մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանը հանդես եկավ մեղադրական ճառով և միջնորդեց վերջին հաշվով Իսրայել Սարգսյանին դատապարտել 25 տարվա ազատազրկման: Իսրայել Սարգսյանը հայտարարեց. «Պաշտպանական ճառով հանդես եմ գալու և մերկացնելու եմ»: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: