Կառավարությունն առաջարկում է հստակեցնել առևտրային ցանցերի գերիշխող դիրք ունենալու հարցը

Կառավարությունն առաջարկում է հստակեցնել առևտրային ցանցերի գերիշխող դիրք ունենալու հարցը

Կառավարությունն առաջարկություն ներկայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը հեղինակն է Ազգային ժողովի Ծառուկյան դաշինք խմբակցությունը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ օրինագծի հեղինակների հիմնավորմամբ՝ անհրաժեշտ է սահմանափակում մտցնել շուկայում առաջատար երկու կամ երեք ընկերություններին միասին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու սահմանումներում: Ըստ նրանց, փոփոխությունը կբացառի արդեն հիշատակված շուկայական կառուցվածքի դեպքում փոքր շուկայական մասնաբաժին ունեցող տնտեսվարողին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու հիմքերը: «Կառավարությունն առաջարկում է նախագծով սահմանել, որ առևտրային ցանցը, որը հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, կարող է համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե վերջինիս առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը: Ուստի առաջարկվում է նախագծում «500 մլն» բառերը փոխարինել «1.5 մլրդ» բառերով»,- ասաց նախարարը: