Պենտագոնի ներկայացուցիչը ժամանել է Բաքու

Պենտագոնի ներկայացուցիչը ժամանել է Բաքու

ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնակատար Լաուրա Կուպերը ժամանել է Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է Report-ը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը։ Այցի ընթացքում Կուպերը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվելու են երկու երկրների փոխհարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև դրանց զարգացման հեռանկարները։