ԱՄՆ-ը վիզաների հարցով պատվիրակություն է ուղարկում Թուրքիա

ԱՄՆ-ը վիզաների հարցով պատվիրակություն է ուղարկում Թուրքիա

ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիա է ուղարկում պատվիրակություն, որը կքննարկի վիզաների տրամադրման փոխադարձ դադարեցման շուրջ տիրող իրավիճակը։ Ամերիկացի դիվանագետների խումբը գլխավորում է Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Քեոնը, ով կանոնակարգում է Եվրոպայի ու Ասիայի ուղղությունները։ Հայտնում է թուրքական Sabah թերթը։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները կալանավորել են Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին, որին մեղադրել են Գյուլենի հետ կապերի համար։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը դադարեցրել էր վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին։ Թուրքիայի իշխանությունները հայելային պատասխան էին տվել ԱՄՆ-ին։