Քրիս Յանկու Օսկիյանը կարիերան շարունակում է Թուրքիայի առաջին լիգայում

Քրիս Յանկու Օսկիյանը կարիերան շարունակում է Թուրքիայի առաջին լիգայում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Քրիս Յանկու Օսկիյանը կարիերան շարունակում է Թուրքիայի առաջին լիգայի «Յալովա» ակումբում: Նախկինում Յանկուն հանդես էր գալիս Թուրքիայի «Սակարյա Բասկետ» ակումբում: Թուրքիայի առաջին լիգայի երկրորդ տուրում «Յավոլան» 80-87 հաշվով պարտվել է «Բաղչեշեխիր» ակումբին: Յանկուն խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 11 միավոր: