«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Որ դիրքում կխաղա Մխիթարյանը

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Որ դիրքում կխաղա Մխիթարյանը

Հոկտեմբերի 14-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Լիվերպուլին»: Բրիտանական մի շարք պարբերականների կանխատեսմամբ Ժոզե Մոուրինյոն այս մրցավեճում ևս կպայքարի 4-3-2-1 խաղային դասավորությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Դավիդ Դե Խեան: Պաշտպանության ձախ եզրում կխաղա Էշլի Յանգը, իսկ աջ եզրում՝ Անտոնիո Վալենսիան: Պաշտպանության կենտրոնում կգործեն Ֆիլ Ջոնսն ու Էրիկ Բային: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղանա Նեմանյա Մատիչն ու Անդեր Էրերան: Կիսապաշտպանության ձախ եզրում էլ հանդես կգա Մարկուս Ռեշֆորդը, իսկ Խուան Մատան կխաղա աջից: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին անգամ կկատարի ենթահարձակվողի պարտականությունը, իսկ հարձակման կենտրոնում կլինի Ռոմելու Լուկակուն: 7-րդ տուրից հետո «Յունայթեդը» 19 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ «Լիվերպուլը»՝ 12 միավորով 7-րդն է: