Կոնվերս բանկը ոսկու գրավով վարկավորման ակցիա է գործարկել

Կոնվերս բանկը ոսկու գրավով վարկավորման ակցիա է գործարկել

Հաշվի առնելով բնակչության շրջանում ոսկու գրավադրմամբ վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը ՝ Կոնվերս Բանկը բարելավել է  գործող հաճախորդներին  ոսկու գրավով ապահովված վարկերի տրամադրման պայմանները: «Այս ակցիայի շրջանակներում Բանկը իր հաճախորդներին է ներկայացնում գրավ/վարկ հարաբերակցության՝ շուկայում առկա լավագույն առաջարկներից մեկը: Կոնվերս Բանկի այս վարկատեսակի մյուս առավելությունն այն է սպասարկման ամենամսյա՝ հավելյալ վճարներ չեն նախատեսվում: Հաճախորդից սպասարկման վճար գանձվում է միայն վարկավորման փուլում, ինչի արդյունքում ամենամսյա մարումները՝ փաստացի վճարվող տոկոսադրույքը ցածր է լինում»,-հայտնեցին Բանկում: Ոսկու գրավադրմամբ վարկավորման՝ գործարկված ակցիայի շրջանակներում  Բանկը իր գործող հաճախորդներին է  առաջարկում  ոսկու գնահատվածի արժեքի մինչեւ  130 տոկոսի չափով վարկեր: Վարկավորման առավելագույն գումարը  5 մլն դրամ է, առավելագույն ժամկետը 6 ամիս է, տարեկան դրույքաչափը՝ 13-14 տոկոս: Ակցիայի շրջանակներում վարկավորում է իրականացվելու ինչպես դրամով, այնպես էլ  արտարժույթով: Ոսկու գրավադրմամբ վարկավորման  ակցիան գործում է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: