Բուլղարիայի նախագահը Բաքվում կքննարկի ադրբեջանական գազի մատակարարումների հարցը

Բուլղարիայի նախագահը Բաքվում կքննարկի ադրբեջանական գազի մատակարարումների հարցը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Հայտնում է Oxu.Az-ը։ Ակնկալվում է, որ այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 13-14-ին։ Այցի շրջանակներում Ռումեն Ռադևը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հետ։ Բանակցությունների ժամանակ քննարկվելու են քաղաքական երկխոսության հարցեր, առևտրային-տնտեսական երկկողմ համագործակցությունը, այդ թվում նաև էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում։ Կողմերը կքննարկեն Ադրբեջանից Բուլղարիային գազի մատակարարումների հարցը, ինչպես նաև միջազգային օրակարգի այժմեական խնդիրներ և գլոբալ անվտանգության հարցեր։