Եթե արդարադատություն լիներ, Հերմինե Նաղդալյանը պատասխանատվության կենթարկվեր. խաբված բնակիչներ

Կառավարության շենքի դիմաց կրկին ակցիա էին իրականացնում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչները: Նրանք  պահանջում են իրենց  տալ կա՛մ  բնակարանները, որոնց համար վճարել են, կա՛մ էլ «հափշտակած» գումարները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  բնակիչները նշեցին, որ եթե  արդարադատություն լիներ Հայաստանում, ապա գործի հետ կապ ունեցող Գագիկ Առաքելյանը, ով  Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է, ԱԺ Հանրապետկան խմբակցության  պատգամավոր  Հերմինե Նաղդալյանը, Դավիթ Բեգլարայնը, մի շարք այլ անձինք պատասխանատվության կենթարկվեին գոնե վաշխառուության հոդվածով:   Մանրամասները՝ տեսանյութում: