ՆԱՏՕ-ն գոհ է դաշինքին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի առաջընթացից

ՆԱՏՕ-ն գոհ է դաշինքին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի առաջընթացից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը գնահատել է Վրաստանի առաջընթացը դաշինքին ինտեգրվելու ճանապարհի վրա։ «Կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ի կողմից մենք շատ գոհ ենք։ Դեռևս շատ բարեփոխումներ պետք է անցկացնել, և Վրաստանի կառավարությունը դա անում է։ 2008 թվականի համեմատ դա իսկապես զգալի է»,-ասել է նա Բաթումում լրագրողների հետ հանդիպմանը, փոխանում է Interfax-ը։ Ափաթուրայն այնտեղ էր ժամանել՝ մասնակցելու Վրաստանի ՊՆ-ի կողմից կազմակերպված պաշտպանության ու անվտանգության հարցերով համաժողովին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել էր, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն կարևոր տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին։ Մայիսին Թբիլիսիում անցկացվել էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը։ Դրա արդյունքներով ընդունվել էր հռչակագիր՝ Վրաստանի եվրաատլանտյան ինտերգրմանն աջակցելու մասին։