Gucci նորաձևության տունը 2018 թվականից լիովին կհրաժարվի մորթուց

Gucci նորաձևության տունը 2018 թվականից լիովին կհրաժարվի մորթուց

Gucci իտալական նորաձևության տունը մտադիր է 2018 թվականից լիովին հրաժարվել բնական մորթու օգտագործումից։ Ինչպես գրում է The Guardian-ը, այս որոշման մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մարկո Բիզարին Նորաձևության լոնդոնյան քոլեջում ելույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ մորթուց արտադրանք չի ներկայացվի արդեն գարուն-ամառ 2018 հավաքածուում։ Բիզարին ընդգծել է, որ նորաձևության տունը ջանում է էկոլոգիականությունը դարձնել ընկերության բիզնեսի անքակտելի մասը։ Մորթուց նյութերը, որոնք չեն օգտագործվել հագուստի և կոշիկի արտադրությունում, ընկերությունը կներկայացնի բարեգործական աճուրդի։ Հավաքված միջոցները կուղղվեն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հիմնադրամներ։