«Ծառուկյան» դաշինքում գրաքննություն է. Ծառուկյանի հրահանգով կխոսի միայն Իվետա Տոնոյանը. «Հրապարակ»

«Ծառուկյան» դաշինքում գրաքննություն է. Ծառուկյանի հրահանգով կխոսի միայն Իվետա Տոնոյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքում սկսել են գրաքննության ենթարկել ֆրակցիայի ցանկացած պատգամավորի հրապարակային խոսքը, հայտարարությունը: Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բոլորին հրահանգել է հնարավորինս քչախոս դառնալ կամ շատ չերևալ ասպարեզում, քանի որ կուսակցության ասելիքը կասի Իվետա Տոնոյանը կամ էլ նրա ցուցումով ու համաձայնությամբ՝ այլ անձ: Հատկանշական է, որ հոկտեմբերի 10-ին ԱԺ-ում բրիֆինգներին երեք տասնյակից ավելի անդամ ունեցող խմբակցությունից որևէ մեկը չէր ներկայացել՝ Իվետա Տոնոյանը Հայաստանում չէր, նրան փոխարինող էլ չէին գտել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: