Գործողությունների համապարփակ պլանը չի խանգարում Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ

Գործողությունների համապարփակ պլանը չի խանգարում Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը չի խանգարում Իրանին ուղի հարթել դեպի միջուկային զենք և միևնույն ժամանակ նյութական օգուտներ ստանալ։ Թրամփը նշել է, որ իրանցիներն արագ ուղի եմ ստեղծել դեպի միջուկային սպառազինություն։ Բացի այդ, նա հիշատակել է 1.7 մլրդ դոլար կանխիկ գումարի մասին, սակայն չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի այդ գումարի ներքո։ Հիշեցնենք, որ Թեհրանն ու համաշխարհային տերությունների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնագրի էին հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման վերաբերյալ և ընդունել Գործողությունների համատեղ համապարփակ պլանը։ Այն նախատեսում է Իրանի դեմ սահմանված ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների չեղարկում։ Դրա դիմաց Թեհրանը պարտավորվել էր սահմանափակել միջուկային գործունեությունը՝ դնելով այն միջազգային վերահսկողության տակ։