Facebook-ի և Instagram-ի աշխատանքում լայնածավալ խափանում է տեղի ունեցել

Facebook-ի և Instagram-ի աշխատանքում լայնածավալ խափանում է տեղի ունեցել

Facebook-ի և Instagram-ի օգտատերերը ողջ աշխարհում հայտնում են սոցցանցերի աշխատանքում խափանման մասին։ Այդ մասին տեղեկությունները հայտնվել են Twitter-ում։ Ինչպես պարզաբանում են օգտատերերը, կայքը բացելու կամ նորությունների ժապավենը թարմացնելու փորձի ժամանակ սխալ է առաջ գալիս։ Խնդիրները դիտվում են ինչպես սոցցանցերի վեբ-տարբերակներում, այնպես էլ բջջային հավելվածներում։ Համաձայն Downdetector կայքում զետեղված տեղեկատվության՝ խափանումներն անդրադարձել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի և Ասիայի մի շարք երկրների բնակիչների վրա։