Հայաստանի հավաքականը 95-րդն է աշխարհում

Հայաստանի հավաքականը 95-րդն է աշխարհում

ՖԻԲԱ-ի այսօր հրապարակած դասակարգման աղյուսակում բասկոտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 95-րդ հորիզոնականում է: Նշենք, որ դասակարգման ցուցակում տեղ են գտել 153 երկրների հավաքականներ: Նոյեմբերին Հայաստանի հավաքականը պայքարը կսկսվի 2021 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, որտեղ մեր մրցակիցներն են Դանիայի և Ալբանիայի ընտրանիները: Դանիացիներն այն պահին 72-րդ տեղում են, իսկ ալբանացիները՝ 80-րդ: Առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ի հավաքականը, որին հաջորդում են Իսպանիան, Սերբիան, Ֆրանսիան, Արգենտինան, Լիտվան, Սլովենիան, Խորվաթիան, Ավստրալիան և Բրազիլիան: