Եթե Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ, ուրեմն ես շինված հավ եմ. Լինեկեր

«Որտեղ կա Մեսսի, այնտեղ կա հույս: Նա ուղղակի դուրս եկավ և հերթ-տիկ ձևակերպեց: Եթե Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չէ, ուրմեն ես շինված հավ եմ»,- թվիթերյան իր էջում գրել է անգլիացի լեգենդար հարձակվող Հարի Լինեկերը, որը ներկայում հաղորդավար է: Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ այսօր Արգենտինան հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է Էկվադորին և դուրս եկել եզրափակիչ փուլ: Շատերը այն կարծիքին են, որ Մեսսին Արգենտինային միայնակ է դուրս բերել աշխարհի առաջնություն: