Հենրիխ Մխիթարյանը՝ Անդրեյ Շևչենկոյի հավաքականում

Հենրիխ Մխիթարյանը՝ Անդրեյ Շևչենկոյի հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Եվրոպայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստների հավաքականում որոնք չեն մասնակցի 2018 թվականին Ռուսաստանում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: 5hotnews-ի խորհրդաշական հավաքականում, որը գլխավորում է ուկրաինացի լեգենդար ֆուտբոլիստ ԱՆդրեյ Շևչենկոն տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահ՝ Յան Օբլակ (Սլովենիա) Պաշտպաններ՝ Էլսեյդ Հյուսայ (Ալբանիա), Սոլոմոն Կվերկվելիա (Վրաստան), Մարեկ Սուխի (Չեխիա), Դավիդ Ալաբա (Ավստրիա) Կիսպաշտպաններ՝ Արդա Թուրան՝ (Թուրքիա), Գարեթ Բեյլ, Աարոն Ռեմսի (Ուելս), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան) Հարձակվողներ՝ Էդին Ջեկո (Բոսնիա և Հերցեգովինա), Ստեֆան Յովետիչ (Մոնտենեգրո):