Նոյեմբերի 9-ին՝ Հայաստան-Բելառուս

Նոյեմբերի 9-ին՝ Հայաստան-Բելառուս

Նոյեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային թիմի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան: Նշենք, որ Բելառուսի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականի հավանական մրցակիցներից է: Բելառուսներն ընդգրկված են 1-ին, իսկ հայերը 2-րդ զամբյուղում: