Google-ը մինչև տարեվերջ կհրաժարվի էներգիայի ավանդական աղբյուրներից

Google-ը մինչև տարեվերջ կհրաժարվի էներգիայի ավանդական աղբյուրներից

Ընկերությունների գրասենյակներն ու տվյալների կենտրոններն ամբողջովին կապահովվեն արևային պանելներից ու քամու տուրբիններից ստացվող էներգիայի հաշվին։ Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է, որ մինչև ընթացիկ տարեվերջ ամբողջովին հրաժարվելու է ավանդական աղբյուրներից ստացվող էներգիայից, - հայտնում է Inverse-ը։ Google-ում իրենց այդ մտադրության մասին հայտնել էին դեռևս մեկ տարի առաջ։ Տվյալ նպատակին հասնելուց հետո ընկերությունների բոլոր գրասենյակներն ու տվյալների կենտրոնները կստանան արևային պանելներում ու քամու տուրբիններում վերամշակված էներգիա։ «Մենք կարծում ենք, որ Google-ն ունակ է բարելավել մարդկանց կյանքը՝ նվազեցնելով մեր կախվածությունը օգտակար հանածոներից», - հայտարարել է ընկերության փոխնախագահ Ուրս Հոլցեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Google-ը կարևոր քայլ է ձեռնարկել միջուկային սինթեզի տեխնոլոգիաների յուրացման ճանապարհին, ինչն ունակ է մարդկությանն ապահովել էներգիայի անսպառ աղբյուրով։