Հայաստանն Ադբրեջանից ավելի ցածր զամբյուղում. մեր պոտենցիալ մրցակիցները…

Հայաստանն Ադբրեջանից ավելի ցածր զամբյուղում. մեր պոտենցիալ մրցակիցները…

Այսօր ՈւԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի խաղարկության մասնակիցներին ըստ զամբյուղների: Հայաստանի ազգային հավաքականը, որը ամենաթույլ՝ D դիվիզիոնում է ընդգրկվել է 2-րդ զամբյուղում՝ Լատվիայի, Ֆարերյան Կղզիների և Լյուքսեմբուրգի հետ միասին: Ամենաուժեղ՝առաջին զամբյուղում են Ադրբեջանը, Վրաստանը, Մակեդոնիան և Բելառուսը: Փաստորեն, ընտրական խմբում Հայաստանին այպես ասած ուժեղ մրցակիցներին բաժին կհասնի Մակեդոնիան, Բելառուսը կամ Վրաստանը: Նշենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանն ու Ադրբբեջանը չեն լինի նույն ենթախմբում: 3-րդ զամբյուղում ընդգրվել են Ղազախստանը, Մոլդովան, Մալթան և Լիխտենշտեյնը, իսկ ամենաթույլ 4-րդ զամբյուղում տեղ են գտել Կոսովան, Անդորրան, Սան Մարինոն և Ջիբրալթարը: Ազգերի լիգայի խաղարկությունը կմեկնարկի 2018 թվականի սեպտեմբերին: