Dow Jones-ը սխալմամբ հայտնել է Google-ի և Apple-ի միաձուլման մասին

Dow Jones-ը սխալմամբ հայտնել է Google-ի և Apple-ի միաձուլման մասին

Ֆինանսական տեղեկատվության առաջատար համաշխարհային գործակալություններից մեկը՝ Dow Jones-ը, թողարկել է մի քանի սխալ գլխագիր, որոնցից մեկում հաղորդվել է, որ Google-ը 9 մլրդ դոլարով գնում է Apple-ը։ Գործակալությունում ցանցահենային հարձակման հնարավորությունը հերքում են, հայտնում է CNBC-ն։ Ընկերությունը պարզաբանել է, որ սխալ հրապարակումը տեխնիկական խոտանի պատճառ է։ Պարբերականը նշում է, որ սխալը դժվար թե ազդի շուկայի վրա, քանի որ 9 մլրդ դոլարն ակնհայտ անհավանական է եղել, քանի որ Apple-ի շուկայական կապիտալիզացիան ներկայում գերազանցում է 800 մլրդ դոլարը։