Alphabet-ն ու Microsoft-ը գլխավորել են աշխարհի լավագույն գործատուների վարկանիշը. Forbes

Alphabet-ն ու Microsoft-ը գլխավորել են աշխարհի լավագույն գործատուների վարկանիշը. Forbes

Ամերիկյան Alphabet կորպորացիան, որի դուստրն է հանդիսանում Google-ը, և Microsoft ընկերությունը զբաղեցել են աշխարհի լավագույն գործատուների Forbes-ի վարկանիշի առաջին և երկրորդ հորիզոնականները։ Երրորդ տեղը զբաղեցրել է ճապոնական ֆինանսական Japan Exchange Group կորպորացիան։ Հեղինակավոր հանդեսը նշել է առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ընկերությունների ակնառու գրավչությունն աշխատողների համար։ Պարբերականը նշում է, որ վարկանիշում գերիշխում են ԱՄՆ-ի գործատուները։ 500 հորիզոնականներից 157-ն ամերիկյան են։ Առաջին տասնյակում են ամերիկյան Apple-ը, Noble Energy-ն, Williams-ն ու IBM-ը։ Ընկերությունների գնահատման ժամանակ հաշվի են առնվել աշխատանքային պայմանները, իմիջը և բազմապրոֆիլությունը։