Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը

Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը

Այսօր առավոտյան Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո: Հայտարարում են բանկից ու ավելացնում, որ դեպքի քննության ընթացքի մասին տեղեկությունների հրապարակումը իրավապահների իրավասությունների տիրույթում է: «Հորդորում ենք զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և չճշտված տվյալների հրապարակումից: Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին՝ ահազանգին արագ արձագանքելու և իրականացված մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև լրատվամիջոցներին՝ իրավիճակի օբյեկտիվ լուսաբանման համար»,-ասված է բանկի տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար: