ՌԴ ԿԳ նախարարի այցը Հայաստան կապ չունի ռուսերենին կարգավիճակ տալու հետ. Լևոն Մկրտչյան

ՌԴ ԿԳ նախարարի այցը կապ չունի ՀՀ-ում ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի մշակման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «Ռուսաց լեզվի հայեցակարգի հետ այս այցն ամենևին էլ կապ չունի, իսկ մանկավարժական համալսարանում ռուսերենի մասնագետների հետ ուղղակի հանդիպում էր, որը կրկին կապ չունի հայեցակարգի հետ», - նշեց նախարարը: