Իրանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը

Իրանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը

Հանգստյան օրերին Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում՝ Երասխ գյուղի մոտակայքում, ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած անհայտ անձը: Ինչպես հայտնում է Հայաստանում ՌԴ-ի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը՝ սահմանախախտը որևէ դիմադրություն չի ցուցաբերել: Անձնական ստուգման ժամանակ՝ ինքնությունը հաստատող փաստաթղթեր և արգելված առարկաներ չեն հայտնաբերվել: Իրավախախտի խոսքով՝ ինքն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է՝ 1985 թվականին ծնված: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալվածի նկատմամբ իրականացնում է ստուգման համալիր աշխատանքներ: Անցած շաբաթվա ընթացքում սա Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում իրավախախտի ձերբակալման երկրորդ դեպքն է: