Ցույցեր Գերմանիայում՝ Բունդեսթագում ուլտրաաջերի ընտրվելու դեմ

Ցույցեր Գերմանիայում՝ Բունդեսթագում ուլտրաաջերի ընտրվելու դեմ

Բեռլինում, Քյոլնում, Դյուսելդորֆում, Մյունխենում, Համբուրգում և Մայնի Ֆրանկֆուրտում բողոքի ակցիաներ են անցկացվել Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից ուլտրաաջերի ընտրվելու դեմ։ Շատ ցուցարարներ նշել են, որ իրենք վախեցած են ուլտրաաջերի նման բարձր արդյունքից, ոմանք էլ այն աղետ են անվանել։ Շատերի ձեռքերին եղել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Ովքեր լռում են, աջակցում են նրանց», «Բարի գալուստ, ներգաղթյալնե՛ր», «Ձմեռն արդեն եկել է»։ Մայրաքաղաքի Ալեքսանդերպլաց հրապարակում ցուցարարները քարեր ու շշեր են նետել շենքի ուղղությամբ, որտեղ կուսակցության կողմնակիցները տոնել են հաջողությունը։ Երեկ Գերմանիայում անցկացված ընտրությունների արդյունքներով առաջին անգամ խորհրդարան է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ հավաքելով մոտ 13 տոկոս ձայն և զբաղեցնելով 3-րդ տեղը։