Ֆինանսների նախարար. Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով

Կրկնակի հարկումը բացառող շուրջ 46 համաձայնագիր ունենք: Այս մասին այսօր ամփոփելով աշխատանքների մեկ տարին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Սա շատ կարևոր քայլ է նաև ներդրողների հետ աշխատելիս: Համաձայնագրերը ստորագրում ենք այն երկրների հետ, որոնց հետ ունենք առևտրային հարաբերություններ», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ առաջիկա 5 տարվա ընթացքում կրկնակի հարկումը բացառող 5-8 նոր համաձայնագիր կլինի: 2022 թվականին արդեն, Արամյանի խոսքով, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով: