Իրանը փակել է Քրդստանի հետ սահմանը

Իրանը փակել է Քրդստանի հետ սահմանը

Իրանը միակողմանիորեն փակել է սահմանն Իրաքյան Քրդստանի հետ՝ իրաքյան իշխանությունների կողմից համապատասխան հայց ստանալուց հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։ «Մենք փակել ենք մեր սահմանն Իրաքյան Քրդստանի համար՝ համաձայն Իրաքի կառավարության կողմից ստացված պաշտոնական հայցի։ Մենք հարգում ենք Իրաքի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները և սխալ համարում նրա դեմ ուղղված ցանկացած նախաձեռնություն»,-նշել է Ղասեմին։ Ավելի վաղ Թեհրանը Բաղդադի պաշտոնական հայցով դադարեցրել էր ավիահաղորդակցությունն Իրաքյան Քրդստանի հետ։