Թուրքիան կարող է դադարեցնել նավթի տարանցումն Իրաքյան Քրդստանից

Թուրքիան կարող է դադարեցնել նավթի տարանցումն Իրաքյան Քրդստանից

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չի բացառել Իրաքյան Քրդստանից նավթի տարանցման դադարեցումը՝ կապված այնտեղ անցկացված անկախության հանրաքվեի հետ։ Այս մասին հայտնում է NTV-ը։ Հանրաքվեին կտրականապես դեմ են հանդես եկել Բաղդադը, Սիրիան, Իրանն ու Թուրքիան։ Վերջիններս երեկ զորավարժություններ էին սկսել Իրաքյան Քրդստանի սահմանների մոտ։ Քրդերը բնակվում են Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի, Իրանի տարածքում և մինչ օրս չունեն սեփական ինքնիշխան երկիր։