Եթե ՀՀ պարտքը 2 տարի շարունակի իր վարքագիծը, օտարերկրյա ներդրողների արձագանքները բացասական կլինեն. Արամյան

Հայաստանի կառավարությունը 2017թ. պետական գնումների ոլորտում իրականացրել է լուրջ բարեփոխումներ, որոնց արդյունքում պարզեցվել է գնումների գործընթացը, ապահովվել թափանցիկություն և մրցակցություն: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ազգային ժողովը 2016թ. դեկտեմբերին ընդունել է «Գնումների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել 2017թ.: Արդյունքում նվազեցվել են գնման ձևերը, պարզեցվել են ընթացակարգային կազմակերպման ու դրանց մասնակցության հետ կապված պայմանները, բացառվել է մասնակիցներին ձևական պահանջներով ծանրաբեռնելու հնարավորությունը»,-  նշեց Արամյանը: